Ցերեկույթ՝ մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ

Ցերեկույթ՝ մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ

  • 07/04/2023
  • 806

«Խոհարարական գործ»  մասնագիտության ուսանողները վարպետ Գայանե Վարդանյանի նախաձեռնությամբ կազմակերպել էին ցերեկույթ՝ մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ։

Միջոցառման հյուրն էր «Գորիս» ռեստորանային համալիրի շեֆ-խոհարար Ասյա Բաղդագյուլյանը։

Ուսանողները նախ ներկայացրին տոնի խորհուրդը, այնուհետեւ երգով, ասմունքով, անկեղծ մաղթանքներով ու ցանկություններով շնորհավորեցին ներկաներին։

Միջոցառումն ավարտվեց հյուրասիրությամբ։ Ուսանողները տեղում պատրաստեցին հայկական ավանդական աղանդերներ։

Միջոցառումը վերածվեց տոնի, որի ավարտին դասախոսները շնորհավորեցին միմյանց, վերստին արտահայտելով պատմիչ Եղիշեի հայտնի խոսքը՝ «Տվեք ինձ կիրթ ու խելացի մայրեր` ես ձեզ կտամ կիրթ ու խելացի հասարակություն»: