Ցերեկույթ ՝ նվիրված երգահան, դերասան, շանսոնիե, բանաստեղծ Շառլ Ազնավուրի 100-ամյակին
Ապրիլի 12-ին, Գորիսի պետական քոլեջում տեղի ունեցավ “UNE VIE SUR SCÈNE”- «ՄԻ ԿՅԱՆՔ ԲԵՄՈՒՄ» խորագրով միջոցառում՝ «Ֆրանսերեն» առարկայի դասախոս Բելա Վարդանյանի նախաձեռնությամբ։
Բոհեմական ցերեկույթ էր՝ նվիրված երգահան, դերասան, շանսոնիե, բանաստեղծ Շառլ Ազնավուրի 100-ամյակին։
Մեծարեցինք նրան, որովհետև մնացել է մեր սրտերում, և ոչ մի ժամանակակից աղմուկ չի կարող խլացնել նրա ինքնատիպ ձայնը։
Միջոցառման ընթացքում ներկայացվեց նրա ստեղծագործ էությունը։