«Ucom»-ը կաջակցի Գորիսի պետական քոլեջին՝ անվճար եւ բարձրորակ կապի ապահովմամբ
Այսօր՝ հուլիսի 11-ին, «Ucom» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այցելել է Գորիս քաղաքի «Ucom»-ի գրասենյակ:
Հարցին, թե ի՞նչ հետաքրքիր ծրագրեր է առաջարկում ընկերությունը գորիսեցիներին՝ Ռալֆ Յիրիկյանն ասաց՝ «Ucom»-ն ուզում է հատկապես Գորիսից հայտարարել, որ արդեն ունի նոր ֆիքսված ինտերնետ ցանց եւ զուգահեռ՝ արդիականացրել է իր շարժական ցանցը:
Ընկերության գլխավոր տնօրենը միեւնույն ժամանակ նշեց՝ Գորիսի բնակիչներն ունեն հնարավորություն՝ միավորելու ֆիքսված ու շարժական ցանցի ծառայությունները մեկ փաթեթում՝ կվճարեն մինչեւ 45 տոկոս ավելի քիչ գումար, քան այդ ծառայություններին առանձին-առանձին բաժանորդագրվելու դեպքում: Այդպիսով քաղաքացիներն իրենց գումարը խնայողաբար կօգտագործեն եւ կօգտվեն նոր տեխնոլոգիաներից:
Այցի ընթացքում Ռալֆ Յիրիկյանն ընդառաջեց Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանի առաջարկ-խնդրանքին՝ 1 տարի ժամանակով ուսումնական հաստատությունը ապահովել անվճար ինտերնետային բարձրորակ կապով:
Գորիսի պետական քոլեջի աշխատակազմը՝ ի դեմս տնօրեն Կարեն Լազարյանի, շնորհակալություն է հայտնում Ռալֆ Յիրիկյանին՝ խնդրանքը չմերժելու համար: