Ուսանողակենտրոն գործելակերպը՝ հիմնարար ուղղություն Գորիսի պետական քոլեջում

Ուսանողակենտրոն գործելակերպը՝ հիմնարար ուղղություն Գորիսի պետական քոլեջում

  • 18/05/2022
  • 76

Այսօր Գորիսի պետական քոլեջի դահլիճում տեղի ունեցավ տնօրեն Կարեն Լազարյանի հերթական հանդիպումը քոլեջի ուսանողների հետ:

Նպատակն էր քննարկել ուսանողների ձեռքբերումները, խնդիրներն ու նրանց հուզող հարցերը:

Ուսանողները ուսումնական գործընթացի վերաբերյալ ներկայացրեցին իրենց մտահոգությունները, տեսակետներն ու առաջարկները:

Հատկապես կարեւորվեց ուսանողական խորհուրդի դերը, որը պետք է նպաստի եւ խթան հանդիսանա քոլեջի կրթական, մշակութային առօրյայի ակտիվացմանը:

Հանդիպման ավարտին տնօրենը վստահեցրեց, որ ուսանողներին մտահոգող բոլոր հարցերը կդառնան քննարկման առարկա ու դրանց, հնարավորության սահմաններում, կտրվեն համապատասխան լուծումներ:

Ուսանողները շնորհակալություն հայտնեցին տնօրեն Կարեն Լազարյանին՝ մտերմիկ եւ անմիջական զրույցի համար՝ բարձր գնահատելով քոլեջի ուսանողակենտրոն գործելակերպը