Ուսանողներն ականատես եղան մի շարք մանրէաբանական հետազոտությունների

Ուսանողներն ականատես եղան մի շարք մանրէաբանական հետազոտությունների

  • 28/04/2023
  • 780

«Քույրական գործ» մասնագիտության ուսանողները դասախոս Մարգարիտա Զադայանի հետ այցելեցին «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային կառույց:

Լաբորատորայի վարիչ Էդգար Թոխսանցը ներկայացրեց լաբորատորիայում իրականացվող մանրէաբանական հետազոտությունները, զոոնոզ ինֆեկցիաների հարուցիչների առանձնահատկությունները, առաջացրած հիվանդությունները, փոխանցման ուղիները, կանխարգելիչ միջոցառումները: Մասնավորապես ներկայացրեց բրուցելլաների մորֆոլոգիան, ֆիզիոլոգիան, կեսաբանական առանձնահատկությունները, առաջացրած հիվանդությունները և կանխարգելումը:

Ուսանողներն ականատես եղան նաև մի շարք մանրէաբանական հետազոտությունների: