Ուսանողներն ականատես եղան մի շարք մանրէաբանական հետազոտությունների
«Քույրական գործ» մասնագիտության ուսանողները դասախոս Մարգարիտա Զադայանի հետ այցելեցին «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ Սյունիքի մարզային կառույց:
Լաբորատորայի վարիչ Էդգար Թոխսանցը ներկայացրեց լաբորատորիայում իրականացվող մանրէաբանական հետազոտությունները, զոոնոզ ինֆեկցիաների հարուցիչների առանձնահատկությունները, առաջացրած հիվանդությունները, փոխանցման ուղիները, կանխարգելիչ միջոցառումները: Մասնավորապես ներկայացրեց բրուցելլաների մորֆոլոգիան, ֆիզիոլոգիան, կեսաբանական առանձնահատկությունները, առաջացրած հիվանդությունները և կանխարգելումը:
Ուսանողները նաև ականատես եղան մի շարք մանրէաբանական հետազոտությունների: