Ուսանողներն այսօր էլ ակնածանքով են հիշում իրենց կրթօջախի շրջանավարտ, հայ արձակի նահապետ Սերո Խանզադյանին

Ուսանողներն այսօր էլ ակնածանքով են հիշում իրենց կրթօջախի շրջանավարտ, հայ արձակի նահապետ Սերո Խանզադյանին

  • 13/12/2023
  • 205

Ս.թ. դեկտեմբերի 13-ին, Գորիսի պետական քոլեջում տեղի ունեցավ գրական ցերեկույթ՝ նվիրված 20-րդ դարի երկրորդ կեսի հայ արձակի նահապետ, մեր մեծ հայրենակից Սերո Խանզադյանին:

Գորիսի պետական քոլեջում հպարտությամբ են նշում փաստը, որ գրողը քոլեջի (նախկինում տեխնիկում) ուսանող էր: Խանզադյանը իր ինքնակենսագրականում  գրել է. «1934 թվականին ես ավարտեցի մեր քաղաքի  մանկավարժական տեխնիկումն ու նշանակվեցի Տաթեւ գյուղի յոթնամյա դպրոցում մայրենի լեզվի եւ գրականության դասատու…»:

Ցերեկույթը նշանավորվեց նրանով, որ քոլեջում բացվեց Սերո Խանզադյանին նվիրված անկյուն, որը ժամանակի ընթացքում կհարստանա նրա մասին պատմող նյութերով, ինչպես նաեւ գրողի գրական ժառանգությունը ներկայացնող ցուցանմուշներով:

Ուսանողները անդրադարձ կատարեցին գրողի կենսագրական եւ ստեղծագործական ուղղուն՝ մասնավորապես ներկայացնելով նրա նշանավոր ստեղծագործությունները, որոնցից հավերժորեն ծորում է հայրենասիրության եւ հայրենատիրության գաղափարը:

Ցերեկույթը նախաձեռնել էր կրթօջախի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչ Օվսաննա Մաշուրյանը: