Ուսանողներն այցելեցին Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն

Ուսանողներն այցելեցին Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն

  • 26/03/2024
  • 185

Գորիսի պետական քոլեջի կարիերայի կենտրոնի պատասխանատու Լիլիթ Բեգլարյանի նախաձեռնությամբ «Քույրական գործ» 4-րդ կուրսի ուսանողներն այցելեցին Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն:

Ուսանողները եղան վերականգնողական բաժանմունքում, ծանոթացան կենտրոնում իրականացվող ծառայություններին, ժամանակակից սարքավորումներին: Նրանց  հարցերին պատասխանեց կենտրոնի համակարգող Շուշան Միրումյանը: