Ուսանողներն  այցելեցին Հին Գորիսում գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Ուսանողներն այցելեցին Հին Գորիսում գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

  • 24/05/2023
  • 166

Գորիսի պետական քոլեջի «Հաշվողական տեխնիկայի եւ ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները կուրսղեկ Մարի Մինասյանի եւ պատմության դասախոս Հեղինե Առաքելյանի ուղեկցությամբ այցելեցին Հին Գորիսում գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցի: Ուսանողները մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրեցին  եկեղեցին եւ շրջակայքը:

Շրջայցի ընթացքում ուսանողները ոչ միայն ունկնդիր եղան եկեղեցու կառուցման պատմությանը, այլ նաեւ ծանոթացան Արցախից  տեղափոխված խաչքարերին եւ իրերին: