Ուսանողներն այցելեցին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայր
Գորիսի պետական քոլեջի «Իրավունքի հիմունքներ» առարկայի դասախոս Շուշան Ակլունցը քոլեջի ուսանողների հետ ճանաչողական այց էր կազմակերպել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայր։
Ուսանողները ծանոթացել են դատարանի կառուցվածքին, գործերի քննության կարգին եւ ներկա են գտնվել մի շարք քաղաքացիական գործերի դատական քննությանը։
Ավարտին քննարկվել են առաջացած հարցերը։
Այցը ուսուցողական էր, որը հնարավորություն ընձեռեց ուսանողներին ամրապնդել իրենց տեսական գիտելիքները ՀՀ դատական համակարգի եւ դատական գործերի քննության կարգի մասին։