Ուսանողներն այցելեցին Վերիշենի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

Ուսանողներն այցելեցին Վերիշենի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

  • 15/04/2024
  • 197

Գորիսի պետական քոլեջի «Ինֆորմատիկա» առարկայի դասախոս Օլյա Ղուլյանի նախաձեռնությամբ Գորիսի պետական քոլեջի «Հաշվողական տեխնիկայի եւ ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության ուսանողներն այցելեցին Վերիշենի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։

Լաբորատորիայի խմբավար Աստղիկ Գաբրիելյանն ու խմբակի երեխաներն ուսանողներին ներկայացրին իրենց աշխատանքները՝ եռաչափ տպիչով, փայտի վրա փորագրման փոքր հաստոցով աշխատելու սկզբունքները, հնարավորությունները, ցուցադրեցին իրենց կողմից պատրաստված, ծրագրավորված ռոբոտները: Օլյա Ղուլյանը խոսեց «Արմաթ» լաբորատորիաների կարևորության մասին, ընդգծելով՝ բնագիտական, ճարտարագիտական առարկաների ուսուցման զարգացումն ու կատարելագործումը: Նրա համոզմամբ՝ արտադպրոցական կամ արտադասարանական կրթության շրջանակներում ստացած նշված բնագավառների գիտելիքները՝ միանշանակ նպաստելու են ֆորմալ կրթության մեջ փոփոխություններին, մասնավորապես, «Ինֆորմատիկա» առարկայի ուսուցման որակի փոփոխությանը:

Աստղիկ Գաբրիելյանը ներկայացրեց «Արմաթ»-ում ընդգրկվելու համար անհրաժեշտ նախապայմանները և կարգը:

Շնորհակալություն ենք հայտնում Վերիշենի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի խմբավար Աստղիկ Գաբրիելյանին՝ համագործակցության համար: