Ուսանողները «Հարցազրույցների ու ռեպորտաժների կազմումը» թեմայի շրջանակում հարցազրույց անցկացրին Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանի հետ
Գորիսի պետական քոլեջի «Քույրական գործ» բաժնի առաջին կուրսի ուսանողները, ամփոփելով Հայոց լեզվից «Հարցազրույցների ու ռեպորտաժների կազմումը» թեման, Հայոց լեզվի դասախոս Աննա Ալավերդյանի նախաձեռնությամբ հարցազրույց անցկացրին Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանի հետ։
Հարցազրույցի ընթացքում ուսանողները բարձրացրին բազմաբովանդակ հարցեր` կապված կրթության որակի, ուսանողական առօրյայի, քոլեջի ձեռքբերումների հետ։
Ուսանողները նշեցին,որ այսպիսի զրույց֊քննարկումները հանդիսանում են արդյունավետ շփման հիմքը։