«Ուսուցման մեթոդները ԽԻԿ համակարգում» թեմայով քննարկում
Այսօր՝ հոկտեմբերի12-ին, ԳՊՔ-ում տեղի ունեցավ «Ուսուցման մեթոդները ԽԻԿ համակարգում» թեմայով քննարկում: Բանախոսությամբ հանդես եկան որակի ապահովման պատասխանատուն, ամբիոնների վարիչներն ու մեթոդմիավորման նախագահները:
Քննարկման ժամանակ խոսվեց դասավանդման քարացած մեթոդների, ինչպես եւ ուսուցման այնպիսի եղանակների մասին, որոնք կնպաստեն ուսանողների ստեղծագործական, հետազոտական կարողությունների ու ինքնագործունեության զարգացմանը, հնարավորություն կընձեռեն ուսանողին պասիվ ընկալողից վերածվել գիտելիքների ձեռքբերման գործընթացի ակտիվ մասնակցի: