Վերջին զանգ Գորիսի պետական քոլեջում– 100 տարվա պատմություն, մի ամբողջ դար կրթության նվիրմանը

  Վերջին զանգ Գորիսի պետական քոլեջում– 100 տարվա պատմություն, մի ամբողջ դար կրթության նվիրմանը

  • 23/06/2025
  • 19

 

Հունիսի 13-ին Գորիսի պետական քոլեում հնչեց հոբելյանական 100-րդ Վերջին զանգը։ Միջոցառումը ոչ միայն ավանդական հրաժեշտի պահ էր ավարտականների համար, այլև

խորհրդանշական նվիրում մեկ դար շարունակ կրթությանը ծառայող այս ուսումնական հաստատությանը։

Քոլեջի սաները, դասախոսները, նախկին

շրջանավարտներն ու հյուրերը մասնակցեցին մի անմոռանալի արարողության, որը միախառնեց անցյալի հարուստ ժառանգությունը, ներկայի հուզիչ պահերը և ապագայի

հանդեպ հավատը։

Քոլեջի տնօրենը, ողջունելով ներկաներին, իր ելույթում նշեց.

«Մեր քոլեջը 100 տարի շարունակ եղել է գիտելիքի, աշխատասիրության և

հայրենասիրության դարբնոց։ Մեր շրջանավարտները շարունակելու են Գորիսի կրթական անունը բարձր պահել ամբողջ Հայաստանում և նրա սահմաններից դուրս»։

Միջոցառումն էլ ավելի տպավորիչ դարձրին երաժշտական ելույթները,

պարային ներկայացումները և հուզիչ խոսքերն ուսուցիչների ու սովորողների կողմից։Վերջին զանգի ղողանջի ներքո հնչեցին երախտագիտության խոսքեր, բաժանման

խոստովանություններ ու երազանքներ։

 Շնորհավորում ենք 2025թ․ բոլոր շրջանավարտներին, և մաղթում պայծառ ճանապարհ ու կյանքի մեծ բեմում անխախտ հավատ ինքներդ ձեր հանդեպ։