Վիեն քաղաքի պատվիրակությունը՝ Գորիսի պետական քոլեջում

Վիեն քաղաքի պատվիրակությունը՝ Գորիսի պետական քոլեջում

  • 27/04/2023
  • 826

Վիեն-Գորիս համագործակցության շրջանակում Գորիսում գտնվող պատվիրակության անդամներն այսօր՝ ապրլի 27-ին, այցելեցին Գորիսի պետական քոլեջ։ Հյուրերին ուղեկցում էր Գորիս համայնքի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։ 

Պատվիրակության ներկայացուցիչներն էին Վիենի փոխքաղաքապետ Ալեքսանդրա Դեղուազը եւ քաղաքապետարանի միջազգային կապերի պատասխանատու Ելենա Էյշենը։

Այցը ճանաչողական էր, որը նպատակ ուներ դիտարկել կրթական կապերն ամրապնդելու եւ համագործակցելու ուղիները։ Այցի ընթացում Ֆրանսիայի պատվիրակությունը շրջայց կատարեց կրթօջախի ուսումնական կաբինետներով, արհեստանոցներով, տարեգրության սրահով՝ հուշամատյանում գրելով իրենց տպավորությունները։

Քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին այցի, կրթօջախի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերելու համար, նշելով, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա, եւ ողջունելի է, որ այդ համագործակցությունը տարբեր ոլորտներում է, այդ թվում՝ կրթական։