«Ժամանակակից գրադարան»-ի գործարկման մեկնարկն ու «Koha» գրադարանային ծրագրի շնորհանդեսը Գորիսում

«Ժամանակակից գրադարան»-ի գործարկման մեկնարկն ու «Koha» գրադարանային ծրագրի շնորհանդեսը Գորիսում

  • 05/05/2023
  • 399

Գորիսի պետական քոլեջի գրադարանավարուհի Մերի Ավետիսյանը ներկա է գտնվել Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) և Գորիսի կենտրոնական գրադարանի համագործակցությամբ ստեղված «Ժամանակակից գրադարան»-ի գործարկման մեկնարկին ու «Koha» գրադարանային ծրագրի շնորհանդեսին:

Մայիսի 2-ին տեղի ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) և Գորիսի կենտրոնական գրադարանի համագործակցությամբ ստեղված «Ժամանակակից գրադարան»-ի գործարկման մեկնարկը ու «Koha» գրադարանային ծրագրի շնորհանդեսը:

Միջոցառումը սկսվեց ՀԱՀ Բաց կրթության կենտրոնի տնօրեն Անուշ Եդիգարյանի բացման խոսքով: Այնուհետև ՀԱՀ Փափազյան գրադարանի տնօրեն Սաթենիկ Ավագյանը խոսեց գրադարանի ստեղծման նախապատմության և գործունեության, մեր ժամանակներում գրադարանի կարևորության և ընձեռած հնարավորությունների մասին: Ցուցադրվեցին Փափազյան գրադարանի կողմից նվիրաբերված` էլեկտրոնային ռեսուրսներից  օգտվելու համար նախատեսված պլանշետները:

Խոսքը շարունակեց Փափազյան գրադարանի ակադեմիական աջակցության հարցերով պատասխանատու, գրադարանավար Արազ Մարգոսյանը՝ ներկայացնելով գրադարանի համար ստեղված վեբ կայքը (gorislibrary.am), ինչպես նաև ցույց տվեց «Koha» գրադարանային ծրագրից և էլեկտրոնային ռեսուրսներից օգտվելու հմտությունները: Որպես տրամաբանական ամփոփում՝ գրադարանային բաժնի մասնագետ Էլեն Հախվերդյանը ներկայացրեց գրադարանի ստեղծումից ի վեր իրականացված ծրագրերը և միջոցառումները, որին հաջորդեց բաց քննարկումը միջոցառմանը ներկա գտնվող գրադարանավարների ու համայնքի ակտիվ անդամների հետ:

Միջոցառումը եզրափակվեց ՀԱՀ նախագահ դոկտոր Արմեն Տեր-Կյուրեղյանի ամփոփիչ խոսքով՝ շեշտադրելով գրադարանի կայացմանը նպաստող կազմակերպություններին՝ Գորիսի համայնքապետարան, ՔոնթուրԳլոբալ հիդրո-կասկադ և ՀԱՀ:

Նյութի աղբյուրը՝  syuniacyerkir.am