Ժասմեն Խաչատրյանի շնորհավորանքը Գորիսի պետական քոլեջի 100-ամյակի առթիվ
Շնորհավորում եմ « Գորիսի պետական քոլեջ » -ի ողջ անձնակազմին՝ հաստատության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ։
Այդ տարիների ընթացքում հաստատությունը մարզում ճանաչվել է որպես սեփական դեմք ու ավանդույթներ ունեցող կրթօջախ։
Իմ աշխատանքային գործունեության ընթացքում՝սկսած 1991 թ-ից, Գորիսի պետական քոլեջի հետ ունեցել եմ սերտ համագործակցություն և՛ որպես գործատու, և՛ որպես ավարտական քննական հանձնաժողովի նախագահ։
Գորիսի պետական քոլեջի ուսանողների պրակտիկան հիմնականում անց է կացվել մեր հաստատությունում։ Այս պահին մեր ՆՈՒՀ-ի մանկավարժական անձնակազմի մեծ մասը
Գորիսի պետական քոլեջի շրջանավարտներ են։
Նշեմ,որ քոլեջի շրջանավարտներն իրենց տեղը հեշտությամբ են գտնում աշխատաշուկայում, մինչև ավարտելն արդեն աշխատանքի առաջարկներ են ստանում։